Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
08.09.2009 | 00:00

...թե Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության և կալանքից նրան ազատ արձակելու շարժառիթ է հանդիսացել վերջինիս խոստումը` դադարեցնել արմատական ընդդիմության, այսինքն` Հայ ազգային կոնգրեսի գործունեության ֆինանսավորումը։ Եթե նկատի ունենանք, որ հենց Խաչատուր Սուքիասյանն է համարվում Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնական ֆինանսական հենարաններից մեկը, ապա, ըստ այդմ, թերևս, անհիմն չեն տեղեկությունները, որ ՀԱԿ-ում միջոցների սակավություն է զգացվում։ Համենայն դեպս, մի շարք քաղաքական գործիչներ ընդդիմության առաջնորդի շրջապատից հանդիպումներ են ունեցել Ռուսաստանում հայ գործարարների հետ, ովքեր ժամանակին աջակցում էին ընդդիմությանը, և փորձել նոր միջոցներ ձեռք բերել։ար:

Դիտվել է՝ 3442

Մեկնաբանություններ